կարևոր
2563 դիտում, 1 ամիս առաջ - 2025-12-12 15:39
Հասարակություն

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը․ հայտարարություն

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը․ հայտարարություն

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը: Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

«Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի.

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը և տեղյակ չէ այն փաստի մասին, որ վարկային միջոցների թե՛ մայր գումարը և թե՛ տոկոսները վճարում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից, և այն որևէ կերպ չի ազդում և չի կարող ազդել ՁԵՐ վճարած հոսանքի արժեքի վրա:

Հորդորում ենք՝ մինչև նմանատիպ գրառումներ կատարելը խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ:

Ինչ վերաբերում է «ՀԷՑ»ՓԲԸ վարկային պարտավորություններին, 2016 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ընկերության ձեռքբերման պահին այն արդեն իսկ ուներ կուտակված հսկայական պարտքեր, աշխատում էր մեծ վնասով:

Կարծում ենք՝ ՀՀ բնակիչները դեմ չէին լինի, եթե ՀՀ պարտքը, որը հասնում է մոտավորապես 5,4 տրիլիոն ՀՀ դրամի (14 մլրդ ԱՄՆ դոլար) սպասարկեին այն անձինք, ովքեր ներգրավել են այդ միջոցները, և ոչ թե ամբողջությամբ վճարեին ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, 2025 թ. այս պարտավորությունների սպասարկման համար ՀՀ քաղաքացիները վճարելու են ընդհանուր 390 մլրդ ՀՀ դրամ»: