կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 12:27
Հասարակություն

«Ընդդիմադիր» դարձող Արթուր Բաղդասարյանի նոր պաշտոնը հայտնի է

«Ընդդիմադիր» դարձող Արթուր Բաղդասարյանի նոր պաշտոնը հայտնի է

Հաջորդ շաբաթվա վերջին հրավիրվելիք մամլո ասուլիսի ժամանակ դեռեւս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհայտարարի ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու, ինչպես նաեւ իր՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը լքելու մասին, եթե, իհարկե, մինչեւ այդ ՀՀԿ-ն` ի դեմս Սերժ Սարգսյանի, չավելացնի ՕԵԿ-ի ներգրավվածությունն իշխանության մեջ:

 

Թե ո՞վ կփոխարինի Արթուր Բաղդասարյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, այս պահին հայտնի չէ: Սակայն Yerkir.am-ին հայտնի է դարձել, թե ուր կգնա Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ-ից հետո: Ըստ մեր աղբյուրների` նա կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սա էլ, իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա սկզբին Երեւանում Նիկոլայ Բորդյուժան եւ Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու վերաբերյալ հուշագիր կնքեցին:

 

Ժամանակին Արթուր Բաղդասարյանը վստահեցնում էր, որ դա լինելու է լուրջ վերլուծական կենտրոն: Իսկ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ակադեմիան նախատեսված է ՀԱՊԿ եւ դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու համար: «Դա կլինի խոշոր տարածաշրջանային կենտրոն, որում կկրթվեն ապագա քաղաքագետներ, կմշակվեն ավտանգության բնագավառի հարցերի լուծումների վերաբերյալ առաջարկներ եւ կքարոզվեն ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները»,- ասել էր Բորդյուժան: