|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանից Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվեց ՕԵԿ-ական նախարարների աշխատանքից ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի դժգոհությունների մասին, թե արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
Նշենք, որ մամուլում խոսվում է, թե Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ նախարարների փոխհարաբերությունները լարված են: Քաղաքաշինության նախարարը նախ նշեց, որ տեղյակ է այդ հրապարակումներից, հետո հերքեց` ասելով, որ այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Որտեղի՞ց են վերցնում նման ոչ հավաստի տեղեկությունները: Ես արդեն ասել եմ, որ նման բան չկա, բայց նույն ձևով շարունակում են թերթերը գրել: Նման բան, իհարկե, չի եղել , չկա»,- ասաց նախարարը: