Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի նախագահական պալատը հաստատել է Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարականի լուրը, եւ այս պահին երկրում անցումային շրջան է: Բեռլուսկոնին արդեն հայտարարել է, որ այլեւս չի դնի իր թեկնածությունը Իտալիայի վարչապետի պաշտոնում:
BBC-ն հաղորդում է, որ Իտալիայում քչերն են հավատացել, որ վարչապետը կթողնի իր պաշտոնը եւ կհեռանա քաղաքականությունից, սակայն իտալացիների մի մեծ բանակ համոզված է, որ այդ քայլով Բեռլուսկոնին դեռ կմնա մեծ քաղաքականության մեջ: Իր վարչապետության երեք ժամկետների տարիներին Բեռլուսկոնին մի քանի անգամ մեղադրվել է ինչպես կոռուպցիայի, այնպես էլ անչափահաս անբարոյականների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Երեկ Հռոմում ՝ Իտալիայի կառավարության շենքի դիմաց հավաքված ամբոխը նախկին վարչապետ Բեռլուսկոնիի դեմ կարգախոսներ էր հնչեցրել: Կառավարության շենքից դուրս եկած` Իտալիայի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Մաուրիցիո Սակոնին այնքան է բարկացել ցուցարարների կարգախոսներից, որ շրջվել ու ցուցարարներին միջնամատ է ցույց տվել: Իտալական լրատվամիջոցները գրում են, որ այդ արարքով նախարար Սակոնին կնքել է իր «մահկանացուն»: