կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 16:59
Արցախ

Շատ են կառուցում, բայց գները գնալով աճում են

Շատ են կառուցում, բայց գները գնալով աճում են

Արցախում իրականացվող շինարարությունն այս տարվա առաջին 9 ամիսներին 1.8 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս տվյալները երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

 

Վիճակագրական տվյալներով` շինարարության 39,6 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, 13,2-ը՝ կազմակերպությունների, 12,4-ը՝ օտարերկրյա ներդրողների, 8,9-ը՝ մարդասիրական միջոցների հաշվին:

 

Հանրապետությունում իրականացված շինարարության 20.7 տոկոսը բնակարանային, 19.3-ը` տրանսպորտի եւ կապի, 12.5-ը` կրթության ոլորտներին է բաժին ընկնում:

 

Այն, որ Արցախում շինարարությունը լայն թափ է ստացել վերջին տարիներին, ակնհայտ է. շինարարական աշխատանքներ են ընթանում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բնակարանաշինության: Սակայն բնակարանների գները շարունակում են աճել ու շատ անգամ հասնել զարմանալի չափերի: Օրինակ՝ վերջին տարիներին հնարավոր է դարձել Ստեփանակերտում վաճառված բնակարանի գնով Երեւանում բնակարան ձեռք բերել /նման դեպքեր շատ են եղել/: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում 1 քառ. մետրի գինն այսօր  շուրջ  1.3 հազար դոլարի է հասնում, ինչն այդքան էլ մատչելի չէ  Արցախի բնակիչների մեծամասնության համար: