|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եղիշե Չարենցի գերեզմանի հետ կապված խառնաշփոթը շարունակվում է: Գրականագետների հետազոտության համաձայն`Երեւանից օդանավակայան տանող` Ծովակալ Իսակովի պողոտային հարող անմշակ տարածքներից մեկում է Չարենցի գերեզմանը:
Ժամանակին քարերով առանձնացված տարածքը հիմա անմխիթար վիճակում է. քարերը ցիրուցան են եղել, տարածքն էլ լցվել է աղբով:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները որոշել են փրկել պոետի գերեզմանը` բարեկարգելով տարածքը, առաջիկայում նաեւ պատրաստվում են շիրմաքար տեղադրել:
«Նման նախաձեռնությամբ փորձում ենք հայ երիտասարդությանը, նաեւ պետական համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։ Մեր ազգային արժեքի գերեզմանը չի կարող նման վիճակում լինել»,- ասել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Վանիկ Չալոյանը։