կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 13:31
Հասարակություն

Բարեկարգվում է Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը

Բարեկարգվում է Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը

Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում:

Ձմռանը տեղացած առատ ձյան պատճառով  ճանապարհները մաքրելու, բոլոր տրանսպորտային միջոցների  ազատ երթևեկությունն ապահովելու համար այս հատվածում ևս ճանմաքրման ավանդական ձևն է կիրառվել: Աղի ու ավազի խառնուրդով արագ բացվում են ճանապարհները, սակայն գարնան սկզբին առաջանում են որոշ խնդիրներ: Աղաջուրը քայքայում է ճանապարհը, տեղ-տեղ առաջացնում ճեղքեր ու փոսեր:

Այժմ միջպետական ճանապարհահատվածում իրականացվում է փոսալցում, իսկ Լիսագորի հատվածում` մոտ 2,6 կմ տարածքում, կատարվում է բետոնացում և միաշերտ ասֆալտապատում:

Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Քարավան» ՍՊԸ-ն է: