|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ մշակույթի նախարարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը կնքել են փոխադարձ համաձայնագիր, որի համաձայն` անհրաժեշտ է խրախուսել 2 երկրների միջև թատերարվեստի և երաժշտարվեստի բնագավառներում համագործակցությունը:
Մասնավորապես` նախատեսվել են ազգային օպերային թատրոնների, ազգագրական, ժողովրդական գործիքների խմբերի փոխանակումներ, աջակցություն կինոարվեստի, կերպարվեստի և կիրառական արվեստի ոլորտում 2 երկրներում կազմակերպվող արվեստի միջազգային փառատոներին կողմերի մասնակցությանը:
Նախատեսվում է նաև մասնակցություն մանկական ֆիլմերի միջազգային փառատոներին:
Գործնական ծրագրի դրույթներին համապատասխան` կշարունակվի համագործակցությունը նաև 2 երկրների ազգային գրադարանների միջև. կկազմակերպվեն փորձի փոխանակումներ իրենց ազգային ժառանգության պահպանության, վերականգնման և թվայնացման ոլորտներում, հրատարակությունների փոխանակումներ, դասընթացներ, սեմինարներ և միջազգային համաժողովներ: