|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հունվարի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը:
Հայ-եգիպտական հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային և ավանդական ամուր կապերի վրա և վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի։
Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: