կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 17:25
Հասարակություն

Հայ-եգիպտական տնտեսական համագործակցության սկիզբը դրված է

Հայ-եգիպտական տնտեսական համագործակցության սկիզբը դրված է

Հայ-եգիպտական տնտեսական հարաբերություններում որոշ ժամանակ դադար էր գրանցվել` աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով, սակայն այսօր երկու ներկրներն էլ որոշել են վերսկսել հարաբերությունները: Այսօր` Տնտեսական, գիտական, և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորությամբ այս օրերին Հայաստանում են Եգիպտոսի 8 նախարարությունների ներկայացուցիչներ` հայ-եգիպտական հարաբերություններում հնարավոր համագործակցության շուրջ բանակցություններ վարելու:

Լոքյանը նշեց, որ լիահույս է` հայ-եգիպտական հարաբերությունները կզարգանան, և այսօրվա բարեփոխումները կարող են առիթ դառնալ, որ երկու երկրները նորից սկսեն համագործակցել: «Պոտենցիալը մեծ է` մնում է աշխատենք: Հույս ունեմ, որ կկարողանանք գծել այն ճանապարհային քարտեզը, որի միջոցով էլ առաջիկա տարիներին առաջ կշարժվենք` օգտակար լինելով երկու երկրներին: Պետք է ասեմ, որ վերջին միջկառավարակն նիստը տեղի էր ունեցել 2005-ին, սակայն այժմ մենք թևակոխել ենք նոր փուլ` համագործակցության լայն հնարավորություններով»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ Հայաստանն ու Եգիպտոսն ունեն լրջագույն հնարավորություններ` համագործակցելու ներդրումների ու ապրանքաշրջանառության առումով և ոչ միայն` կրթության, մշակույթի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում: «Կան ոլորտներո, որոնց շրջանակներում համագործակցությունը փոխադարձ շահավետ են երկու երկրների համար էլ: Օրինակ, տուրիզմի ոլորտում համագործակցությունը շատ հեռանկարային է, և դրա զարգացմանը նպաստում են նաև ուղիղ չվերթների առկայությունը: Բացի այդ` օրինակ, Հայաստանը կարող է պլատֆորմ դառնալ Եգիպոսի համար` ԵՏՄ շուկա մուտք գործելու, իսկ գյուղատնտեսության ոլորտում կան ապրանքներ, որոնց ավելցուկը ներքին շուկայում ունի Եգիպտոսը, իսկ մենք այդ ապրանքների կարիքն ունենք: Այսինքն` աշխատելու լայնածավալ դաշտ ունեն»,-ասաց Լոքյանը:

Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն էլ նշեց, որ առաջին հերթին պետք է ճանապարհային քարտեզ ունենան, որպեսզի երկու երկրներն էլ կարողանան հաղթահարել տնտեսության առջև ծառացած խնդիրները: Ըստ Նասրի` երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորն են, քան` առևտրի ոլորտում զուտ համագործակցությունը:

«Եգիպտոսը քաղաքական լուրջ բարեփոխումների շրջանում է, և այժմ քաղաքական և տնտեսական առումով ունենք կայուն վիճակ, ավելին` կարծես թե բարձր տնտեսական աճ ենք գրանցում: Մենք Հայաստանում ենք` համագործակցության նոր պատուհաններ բացելու, սակայն դրան հասնելու համար պետք է նաև խոչընդոտները քննարկենք, որոնք խանգարում ենք երկու երկրների համագործակցությանը: Կարծում եմ` Եգիպտոսի հայ համայնքը, որը խոշորագույն համայնքներից մեկն է, նույնպես պետք է իր դերն ունենա»,-ասաց Նասրը:

ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիզոր դեսպան Մաաթի Թարեքի խոսքով`Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն ամուր են և երկու երկրների բարեկամության արմատները ձգվում են պատմության խորքերում:  Ըստ դեսպանի` Եգիպտոսի հայ համայնքը բավականին ակտիվ է և մեծ դեր ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: «Բացի այդ` մենք բարձր ենք գնահատում Հայաստանի քայլերը` տարածաշրջանում խաղաղություն և համերաշխություն տարածելու: Սա շատ կարևոր է մեզ համար: Երկու երկրների համագործակցության շրջանակը շատ մեծ է, և այս այցն իրականում պատմական է, քանի որ 12 տարի առաջ էր նման հանդիպում կազմակերպվել»,-ասաց Թարեքը:

Ի դեպ, հանդիպման ավարտին հայ-եգիպտական համագործակցության հուշագիրներ ստորագրվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարարությունների, ինչպես նաև երկու երկրների մշակույթի, կրթության, սպորտի,նախարարությունների, ԵՊՀ-ի ու Կահիրեի համալսարանի, երկու երկրների արխիվների, ազգային գրադարանների միջև: