կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 20:20
Իրավական

Հերթական կրակոցը."Արաբկիր Ալկո"-ի սեփականատերը տեղափոխվել է հիվանդանոց

Հերթական կրակոցը."Արաբկիր Ալկո"-ի  սեփականատերը տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում կրակոց է հնչել: Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է ստացվել Զեյթունի 8-րդ հիվանդանոցից, որ գլխի մասում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

 

Մինչ ոստիկանության Արաբկիրի օպերատիվ խումբը կմեկներ հիվանդանոց, նույն բաժնում եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության քրեական հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում մի խումբ մարդիկ հավաքվել եւ վիճաբանում են:

 

Վիճաբանության ընթացքում հնչել է կրակոց: Օպերատիվ մի խումբ մեկնել է հիվանդանոց, մյուսը` վիճաբանության վայր: Վիճաբանության վայրից Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել մի քանի հոգի, այդ թվում` Արաբկիր վարչական շրջանում հայտնի Կոմիտասցի Մուշեղը:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը yerkir.am-ին հայտնեց, որ հենց դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է որսորդական մեկ հրացան եւ մեկ կրակված պարկուճ: Պարզվել է, որ վնասվածք ստացել է 44-ամյա Վարդան Այվազյանը, ով գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

Գագիկ Շամշյանը նաեւ հայտնեց, որ դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորը «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից է, ում երբ հարվածել են, նա իր մոտ եղած 12 միլիմետրանոց փող ունեցող հրացանով (որը, ի դեպ, օրինական է) իրեն հարվածողներին վախեցնելու համար մեկ անգամ օդ է կրակել:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Առգրավված զենքն ու պարկուճը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն:

   
   
   

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի