կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 18:11
Աշխարհ

Ջեքսոնի դուստրը վստահ է, որ նրա հորը սպանել են

Ջեքսոնի դուստրը վստահ է, որ նրա հորը սպանել են

Փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը կարծում է, որ նրա հայրը սպանվել է, այլ ոչ թե մահացել ցավազրկողների գերդոզավորումից, ինչպես նշված է պաշտոնական վարկածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում 18-ամյա Փերիս Ջեքսոնն ասել է, որ նա վստահ է, որ նրա հոր մահը «կազմակերպված է եղել»:


Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին պրոպոֆոլ ուժեղ ցավազրկողի գերդոզավորումից:

Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը 2011 թվականին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ոչ կանխամտածված սպանության համար, բայց վաղաժամ ազատ է արձակվել՝ ճաղերի հետևում անցկացնելով միայն նշանակված ժամկետի կեսը:

Մյուրեի պաշտպանությունը պնդում էր, որ Ջեքսոնը կախվածություն է ունեցել պրոպոֆոլից և ինքնուրույն ընդունել է դեղի չափազանց մեծ քանակ՝ բժշկի բացակայությամբ:


Փերիս Ջեքսոնի խոսքով, որը հոր մահվան ժամանակ 11 տարեկան է եղել, հասարակությունը գիտի միայն պատմության մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկում էր, որ նրան կարող է մեկը սպանել:


«Նա երբեմն ասում էր՝ մի օր նրանք ինձ կսպանեն»,- պատմել է փոփ աստղի դուստրը:

Լրագրողի հարցին, թե արդյոք նա վստա՞հ է, որ նրա հայրը սպանվել է, Փերիս Ջեքսոնն ասել է. «Միանշանակ»:


«Որովհետև ակնհայտ է, ամեն ինչ այդ մասին է վկայում: Դա դավադրության տեսության պես է հնչում… Բայց իսկական երկրպագուները և ընտանիքի բոլոր անդամները գիտեն այդ մասին»,- ասել է նա: