|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունաստանի կառավարությունը միաձայն հավանություն է տվել վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի` ԵՄ-ի հակաճգնաժամային միջոցառումների մասին հանրաքվե անցկացնելու առաջարկին: Այն կանցկացվի մոտ ժամանակներս, այն բանից հետո, երբ կհամաձայնեցվեն ԵՄ հակաճգնաժամային օգնության բոլոր հիմնական պարամետրերը. տեղեկացնում է BBC-ն:
Վարչապետը նշել է, որ, փաստորեն, հանրաքվեն որոշելու է Հունաստանի` եվրագոտում մնալու հարցը: Երկրի բնակիչները պետք է իրենց կարծիքը հայտնեն կոշտ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, որը ԵՄ-ի պայմանն է` Հունաստանի բազմամիլիոն պարտքը փակելու դիմաց: