|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նոյեմբերի 8-12-ը «Խիկարի» մշակութային կենտրոնը կանցկացնի ճապոնական ֆիլմերի փառատոն, որի նպատակը ճանաչողական է: Yerkir.am-ին «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 8-10-ը փառատոնը կանցկացվի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ 11-12-ը` Գյումրիի «Հոկտեմբեր» թատրոնում:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 20-րդ դարավերջի եւ 21-րդի սկզբին նկարահանված 4 ֆիլմեր` «Այկի», «Գլխով հարված», «Առաջին սեր», «Ինչ է բերում ձյունը», ինչպես նաեւ ճապոնացիների կողմից շատ սիրված մի ֆիլմ` նկարահանված 1940-ական թթ.` «Հուր» անվանմամբ:
«Այդ օրերին Հայաստան է գալու Ճապոնիայի դեսպանը, եւ այս միջոցառումն էլ հիանալի անակնկալ կլինի»,- ասաց Փիլիպոսյանը:
Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ճապոնական փորագրանկարների ցուցահանդես. կցուցադրվի մոտ 40 փորագրանկար: