|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հայացք» թերթը գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն`առաջիկայում Երեւանում կազմավորվելու են մոսկովյան սքինհեդների նման բազում հայկական խմբավորումներ: Հատուկ պատրաստություն անցած այս խմբերը, գործելով գաղտնի, պայքարելու են մեր ազգային, հոգեւոր արժեքները ոտնահարող, մեր բարքերին ու ավանդույթներին խորթ ու օտարամոլ երեւույթների ու կառույցների դեմ:
Թերթը գրում է, որ իշխանություններն այս կառույցի հետ որեւէ կապ չեն ունենա եւ ի վիճակի չեն լինի ուղղորդել նրանց: Ժողովրդի դեմ ցանկացած ոտնձգություն, հասարակության շահերի դեմ որեւէ ելույթ անպատիժ չի մնա երիտասարդական այս նոր կառույցի կողմից:
«Կպատժվեն նաեւ տռուզ, քսակավոր պապաների լկտի զավակները, եթե հասարակական վայրերում իրենց թույլ տան «աչքի ընկնել»,- գրում է թերթը եւ հավելում, որ այդ խմբավորումները խստագույնս հետեւելու են աղանդավորական կազմակերպությունների գործունեությանը եւ բոլոր միջոցներով կանխելու են հոգեորսության դեպքերը:
Թերթին թերեւս հայտնի չէ, թե ով է այս գաղափարի «հայրը», սակայն հավանական է համարում, որ նրանք գործեն որեւէ ՀԿ-ի անվան տակ: