|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 4-ին հայտնաբերվել է ահասարսուռ ոճրագործության մասին վկայող մի դիակ:
1968թ. ծնված Երևանի բնակիչ Երազիկ Բադալյանին Մասիսի գերեզմանոցի տարածքում սպանել էին քարերով գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով, ընդ որում՝ կինն ամբողջովին մերկ է եղել: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ սպանված կինը սեռական բռնության ենթարկված չէ: Այդ դեպքում երիտասարդ կնոջն ինչո՞ւ են սպանել, այն էլ՝ քարերով և ամբողջովին մերկացնելով:
Կարծում ենք, որ նախաքննությունը, որոշ հանգամանքներից ելնելով, պետք է հաշվի առնի նաև այդ սպանությունը սատանայապաշտի կողմից կատարած լինելու վարկածը:
Մարդուն մերկ վիճակում սպանելը՝ սատանայապաշտների շրջանում ընդունված է, քանի որ նրանք զոհն իրենց աստծուն (Սատանային) մատուցում են այն վիճակում, որով նա ծնվել է: