Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա էն երկիրն է, որտեղ ոչ մի օրենք չի գործում. այս խոսքերն էին երեկ կրկնում կառավարության շենքի առջեւ բողոքի դուրս եկած գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության նախկին աշխատակիցները:
Մոտ երկու ամիս առաջ լուծարված այս տեսչության աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատանքից անօրինական են հեռացրել:
«Մինչեւ հիմա հեռացման հրաման չկա, բայց արդեն երկու ամիս է` մեզ ասել են` աշխատանքի չգաք, աշխատավարձ էլ չենք ստանում»,- պատմել են բողոքավորները:
Նշենք, որ, կառավարության որոշմամբ, գյուղատնտեսության նախարարության սննդի եւ բուսասանիտարիայի պետական տեսչությունների վերամիավորման արդյունքում ստեղծվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որի նոր պետ Գրիգոր Գրիգորյանը, բառի բուն իմաստով, կադրային ջարդ է իրականացրել` համակարգից հեռացնելով անգամ փորձառու եւ վաստակաշատ մասնագետներին:
Դեռ մեկ ամիս առաջ խոսվում էր այն մասին, որ աշխատանքից ազատվել է շուրջ 70 մարդ, սակայն տեսչության նախկին աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ օրեցօր գործազուրկների բանակն ավելանում է, քանի որ նոր տնօրենն ամեն շաբաթ փոփոխություն է կատարում:
Ասում են, թե Գրիգոր Գրիգորյանն իր մարդկանց է հավաքել շուրջը` առանց հաշվի առնելու նրանց մասնագիտական հմտությունները:
Երեկ կառավարությունում խոստացան մոտ օրերս ընդունել բողոքի դուրս եկած տեսչության նախկին աշխատակիցներին եւ լսել նրանց խնդիրը: