Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանյայց Առաքելական եկեղեցում այսօր նշվում է Սուրբ վարդապետների հիշատակության օրը, իսկ վաղը կնշվի Խաչի գյուտի օրը: Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, խոսելով Վարագա Սուրբ Խաչի տոնի մասին, ասաց, որ այն Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է:
Տեր Նիկողոսը տեղեկացրեց, որ 327թ., երբ բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ, Հուդա անունով մի հրեա կայսրուհուն օգնում է գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան:
«Որոնումների ժամանակ հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ տեղավորում են խաչերի վրա, և պատանին հարություն է առնում. այս միջոցով էլ ճանաչվում է տերունական խաչը»,- պատմեց քահանան` հավելելով, որ Գյուտ խաչի տոնը նշվում է Խաչվերացի յոթերորդ կիրակի օրը, որի ժամանակ Առաքելական եկեղեցում սուրբ պատարագ է մատուցվում: