|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կամերունի գործող նախագահ Փոլ Բիիյան վերընտրվել է իր պաշտոնում: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ գերագույն դատարանն արդեն հայտարարել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
78-ամյա Փոլ Բիիյան, ով երկիրը ղեկավարում է 1982 թվականից, ստացել է ձայների 77.9 տոկոսը, իսկ նրա հին մրցակից Ջոն Ֆրու Նդին` 10.7 տոկոս: Ընտրողների մասնակցությունը եղել է 65.8 տոկոս:
Իսկ ընդդիմադիրները դեռեւս մինչեւ արդյունքների հրապարակումը դիմել էին դատարան` բողոքելով, թե ընտրությունները կեղծվել են: Սակայն մերժում են ստացել: Ընդդիմությունը նաեւ կոչ են արել բնակչությանը` փողոց դուրս գալ եւ բողոքել անարդարության դեմ: