|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ նախագահը դեռեւս 2008 թվականին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, թե հարկավոր է խթանել ծնելիությունը: Որոշ վերլուծաբաներ նույնիսկ որոշ թվեր կանխատեսեցին, որ եթե «նոր» կառավարությունմ այդ նպատակով դրամական օժանդակություն ցուցաբերի ընտանիքներին, յուրաքանչյուրում կծնվի 3-ից ավելի երեխա:
Սակայն վերջերս «Երկիր»-ի թղթակցին Վայոց ձորի լեռնային Սալլի գյուղում (66 ընտանիք` 256 բնակիչ) հայտնեցին, որ իրենց գյուղում վերջին երեխան ծնվել է 2007 թվականին: «Էն էլ այդ ընտանիքում 7 աղջիկ էր ծնվել, եւ տղա ունենալու համար բերեց: Թե չէ այդ երեխան էլ չէր ծնվի»,- պատմեցին գյուղում: