|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀՀ արտաքին պարտքը շատ անհանգստացնող եւ ռիսկային է: «ԱՄՆ-ի համար 100 տոկոսանոց կամ Ֆրանսիայի համար 120 տոկոսանոց արտաքին պարտքը գուցե վտանգավոր չէ, սակայն Հայաստանի համար 40 տոկոսից ավելի արտաքին պարտքը ռիսկային է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` պետական պարտքը 2012 թվականին կհասնի 4,764 միլիարդ դոլարի, իսկ այս տարի եղել է 4,4 միլիարդ: Սրա մոտ 80 տոկոսը կազմում է արտաքին պարտքը: Արտաքին պարտքը 2011-ին եղել է 3,8 միլիարդ, հաջորդ տարի կլինի 4,17 միլիարդ դոլար:
«Հաշվի առնելով, որ անցյալ տարի Վերահսկիչ պալատը նշել էր, որ վարկի սպասարկումը 2013-ից դառնում է ռիսկային, կառավարությանը հորդորել էր վարկեր վերցնելիս հաշվի առնել այդ հանգամանքը»,- ասաց Վ. Խաչատրյանը: