կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 16:09
Մշակույթ

Արեւն այնտեղ է ծագում

Արեւն այնտեղ է ծագում

Մանկական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին, եւ որի ընթացքում կցուցադրվի ավելի քան 98 ֆիլմ` 35 երկրից:

 

«Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի խոսքերով` երեխաների համար կցուցադրվեն մանկական, անիմացիոն, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր:

 

Մանուկյանը նշեց նաև, որ այս տարի փառատոնի շրջանակներում, նախորդ տարիների համեմատ, ծրագրային փոփոխություններ կան: «Ես իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում առաջին անգամ կիրականացվեն 2 նոր` «Երեխան պետք է ապրի ընտանիքում» և «Ամեն ինչ երեխաների կողմից» ծրագրերը:

 

«Ծրագրի նպատակն է աջակցել մանուկներին, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք իրենց լավ զգան»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ առաջին անգամ 3-ական երեխա Հայաստանից, Թուրքիայից և Վրաստանից կմասնակցեն հատուկ դասընթացների, ինչի արդյունքում էլ կնկարահանվի անիմացիոն ֆիլմ, որը կցուցադրվի փառատոնի փակման արարողության ժամանակ:

 

Իսկ «Ճապոնիայի օր» ծրագրի նպատակն է ամեն տարի մեծ շուքով նշել որևէ երկրի օրը: Հարցին, թե ինչո՞ւ հենց Ճապոնիան և ոչ մյուս երկրները, Մանուկյանը պատասխանեց. «Արևն այնտեղ է ծագում»:

 

«Դու մենակ չես, միասին կհաղթենք» ծրագիրը, որն ավանդական բնույթ է կրում, կոչված է օգնել անապահով ընտանիքների երեխաներին: «Ծրագրի շրջանակներում կիրականացվի անվճար բուժզննում երեխաների համար, ինչպես նաև Երևանի բժշկական համալսարանի ուսանողների համար դասախոսություններ կլինեն»,- ասաց Մանուկյանը:

 

Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը: