Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա մայիսի 1-ից սկսած` աթլետիկայի մրցումներին կմասնակցեն միայն այն մարզուհիները, որոնց անդրոգեն հորմոնի (տղամարդկանց սեռական հորմոն) քանակն օրգանիզմում ավելի պակաս կլինի, քան տղամարդկանց մոտ:
Աթլետիկայի մրցումները նախկինի պես առանձին են կանանց և տղամարդկանց համար: Այդ պատճառով այն կանայք, ում հորմոնները ավելի քիչ չեն, քան տղամարդկանցը, հնարավորություն չեն ունենա մասնակցել կանանց մրցումներին, բայց նաև չեն կարողանա մասնակցել տղամարդկանց մրցումներին:
Եթե փորձագետները չկարողանան ինքնուրույն կազմել եզրակացությունը, մարզուհուն պետք է ուղարկեն IAAF-ի կողմից հաստատված վեց բժշկական կենտրոններից մեկը՝ լիարժեք հետազոտման և վերջնական ախտորոշման համար: Եթե աթլետուհին հրաժարվի հետազոտությունից, կարող է առհասարակ զրկվել մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Ընդունված որոշման նպատակը հասկանալի է և ընդունելի, սակայն հարց է ծագում` առանց հորմոնների ընդունման կանայք կկարողանա՞ն կրկնել կամ բարելավել իրենց մարզական արդյունքներն ու որակները: Պետք է պակասեցնել պահանջները կանանց նկատմամբ, որպեսզի վերջիններս լավագույն արդյունքի համար տարբեր հորմոններ չընդունեն և, առաջին հերթին, իրենց առողջությունը չվտանգեն: Մի՞թե խնդրի մասնակի և միակողմանի լուծմամբ կարելի է արդյունք ակնկալել: Այս որոշմանը զուգընթաց պետք է բեռնաթափել և թուլացնել կանանց առաջնությունները, որպեսզի նպատակն արդարացնի միջոցները:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ