|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:
Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան-Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան - Գորիս, Գավառ - Մարտունի, Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածները: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք- Սարավան - Սիսիանի սահման ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: