|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարությանն առընթեր միգրացիայի գործակալության պետը արտագաղթի կտրուկ աճի մեջ մեղադրում է լրատվամիջոցներին, իսկ երկրի վարչապետն այն դարձնում էր հումորի առարկա: Անգամ այս փաստերն են հուշում, թե գործադիր իշխանությունը որքան անլուրջ է վերաբերվում մարդկանց` անզեն աչքով նկատելի արտահոսքի մասին լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից չդադարող ահազանգերին:
Սակայն բավական էր միայն Ադրբեջանի արտգործնախարարը չարախնդությամբ խոսեր Հայաստանում ստեղծված վիճակի մասին, եւ ահա միգրացիոն խնդիրները դառնում են հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության թեման: Սա հերթական վկայությունն է այն իրողության, որ իշխանության համար առաջնորդողը ոչ թե սեփական հասարակության կարծիքն է, որը, փաստորեն, մինչ այժմ խնամքով արհամարհվում էր, այլ հարեւան երկրի ինչ-որ չինովնիկի հնչեցրած տեսակետը: Եվ իշխանության գիտակցության մեջ որեւէ խնդիր չի ընկալվում որպես ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ այնքան ժամանակ, քանի դեռ այն քննարկման առարկա չի դառնում դրսում:
Անգամ այդ իրավիճակում նախագահը հրահանգում է ոչ թե պարզել առաջացած աժիոտաժի բուն պատճառները եւ լուծումներ գտնել, այլ խնդիրը «ծեծված թեմա» համարելով` ընդամենը հնչող քննադատություններին արձագանքել, այսինքն` պաշտպանվել:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։