կարևոր
2170 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 13:46
Քաղաքական

ՀՀ Անկախության հռչակագիրը երբևէ քննարկման թեմա չի եղել միջ․ կառույցներում, Վենետիկի հանձնաժողովում․ Գևորգ Դանիելյան

«Միջազգային կառույցները, Վենետիկի հանձնաժողովը երբեք պահանջներ չեն ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ»։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով համաժողովի ժամանակ ։

  «Ես եղել եմ 2015թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, և երբեք այնտեղից որևէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- նշեց սահմանադրական իրավունքի մասնագետը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, կամ, հակառակը, հասկանալի, թե ինչպես են ձևավորվում որոշ պատկերացումներ։

«Օրինակ, խոսվում է այն մասին, որ (հռչակագիրը) Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը։ Անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում, որ պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում։ «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»,- նշեց  Գևորգ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։