|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երեւանի Կոմիտասի եւ Փափազյան փողոցներում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առեւտրի արգելման եւ կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես` սեփականության եւ վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական եւ արդարացի լուծմանը, ընդհուպ մինչեւ` դատական կարգով: Ընդգծվել է նաեւ, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին: