|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թայլանդի եւ Կամբոջայի միջեւ գտնվող վիճելի տարածքում այսօր նորից հերթական փոխհրաձգությունն է եղել` երկու երկրների զինված ուժերի միջեւ: Ինչպես հաղորդում է BBC-ին, հարձակումները վերսկսվել են մեկ օր դադարից հետո: Նախորդ հրաձգությունների ժամանակ զոհվել էր 6 հոգի:
«Նոր բախումները տեղի են ունեցել առավոտյան ժամը վեցին: Մենք բանակցություններ են վարում` այդ բախումները դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է Թայլանդի զինված ուժերի ներկայացուցիչ Պրավիտ Խուկեյուն:
Չնայած այն բանին, որ կողմերը հաշտվել են, սահմանի մոտ` վիճելի տարածք համարվող Պրե Վիեխա վանքի շրջանում, լարվածությունը եւ երկկողմանի բախումները շարունակվում են դեռեւս փետրվարից: