|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. ԱԻՆ-ում ահազանգը ստացել են հոկտեմբերի 16-ին` ժամը 04.14-ին:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ծանր բեռնատար ավտոմեքենան (фур) բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Հովհաննիսյանը, ուղևորներ` Հարութ Բարամյանը և ևս մի տղամարդ (ինքնությունը պարզել չի հաջողվել) տեղում մահացել են:
Զոհվածները եղել են 20-25 տարեկան. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը: