Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Տիգրան Կարապետյանն այսօր վերջնագիր ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մատենդարանի մոտ Ժողովրդական կուսակցության կազմակերպած համաժողովում էլ ընթերցվեց վերջնագիր-հռչակագրի տեքստը, այնուհետեւ 25 պատվիրակ այն տարան ՀՀ նախագահի նստավայր:
Հռչակագրում նշված է, թե երկրում ստեղծվել է բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական ծանր իրավիճակ, ինչը երկիրը կանգնեցրել է ցնցումների շեմին: Եվ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունն ավելի է արագացնում երկրի անկումը:
Վերոհիշյալ իրավիճակից դուրս գալու համար կուսակցությունն առաջարկում է մի շարք քայլեր կատարել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում. անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել ԼՂ հանձնումը Ադրբեջանին եւ թույլ չտալ արեւմտյան խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, պետական մակարդակով պաշտպանել ջավախահայության շահերն ու աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր գտնվում են Վրաստանի իշխանությունների խիստ ճնշման տակ:
Բացի այդ` պետք է երկրում վերականգնել սոցիալական արդարությունը, բարձրացնել նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սոցնպաստի չափը, բացառել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, հասարակական տրանսպորտի սակագների թանկացումը, սառեցնել բանկերում պարտքերի դիմաց օրեցօր աճող տոկոսադրույքները, անվճար բուժօգնություն ցուցաբերել անապահով խավերին, երիտասարդությանը հատկացնել կարեւոր ու առաջնահերթ տեղ եւ այլն:
Հռչակագրում նշվում է, որ այս պահանջները պետք է կատարվեն անհապաղ` հասարակության վստահությունը վերագտնելու համար: «Եթե Դուք համակարգային փոփոխությանն ուղղված կտրուկ քայլեր չձեռնարկեք, ապա սույն թվականի փետրվարի 28-ի հանրահավաքում մենք կդիմենք ժողովրդին եւ կոչ կանենք անվստահություն հայտնել գործող իշխանություններին ու գնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների»,- ասվում է վերջնագրում: