Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Կարապետիչը, ինչպիսի՜ հարված տատիկ-պապիկներին, որոշել է լքել քաղաքական դաշտի կենտրոնը: Որոշել է նաև` ուր գնալ` ծայրահեղ ընդիմադիր ՀԱԿ-ի կողմը: Նա, ամենայն հավանականությամբ, կմիանա Կոնգրեսի` հոկտեմբերի 28-ի ակցիային, որը, հավանաբար, կվերածվի անժամկետ նստացույցի:
Այսպիսով` Ժողովրդական կուսակցության նախագահը հերոսաբար նետվում է պայքարի թատերաբեմ, քանզի համոզված է, որ ՀԱԿ-ը ռեալ քաղաքական ուժ է եւ հակադրվում է իշխանություններին: Կարապետիչի համար այլևս ոչ մի նշանակություն չունի իր այն հայտարարությունը, որ ինքը երբեք չի համագործակցի այնպիսի ուժի հետ, որն իշխանություն է եղել:
Գիտե՞ք` քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Այսօր Տիգրան Կարապետյանը ՀԱԿ-ի պայքարը արդարացված է համարում, քանի որ Կոնգրեսն, ըստ իրեն, պայքարում է իշխանության բիրտ ուժի դեմ: Կարապետիչը նաև համարում է, որ ժողովրդի հարցերը լուծելու համար ընդդիմությունը պետք է միավորվի: Իսկ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո, պարո'ն Կարապետյան, ով մյուս ընդդիմադիր ուժերին կեղծ է համարում, ով կեղծ էր համարում նաև Ժողովրդական կուսակցության այս տարվա փետրվարյան հանրահավաքները: Հետո, իհարկե, երբ ԺԿ մի քանի հազարանոց հանրահավաքները դարձան մի 10-20 մարդու հանրահավաք, պարզվեց որ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից:
Ստացվում է, որ իշխանության եւ ՀԱԿ-ի համար էական նշանակություն չունի, թե այս կամ այն գործիչը կամ պրոյեկտը որտեղ, ի վերջո, կհանգրվանի: Կարևորն այն է, թե որտե՞ղ է հնարավոր նրա ուժերն օգտագործել: Սա ֆուտբոլիստների տրանսֆեր է հիշեցնում, երբ տարբեր ակումբներ բանակցում են այս կամ այն խաղացողի հետագա ճակատագրի շուրջ:
Իշխանությունը Կարապետյանին հեռուստաէկրանային գործչից փողոցի շռնդալից ընդդիմադիր գործիչ դարձրեց ՀԱԿ-ի դեմ, իսկ այսօր, խնդրեմ, ՀԱԿ-ին առաջարկում է` քեզ Կարապետիչ պետք ա՞: ՀԱԿ-ն էլ մտածում է` ինչո՞ւ ոչ, միտինգներին էլ մարդ չի գալիս, գոնե ԺԿ հետևորդների փշրանքները գան Տիգրան Կարապետիչին` իրենց Աստծուն հարթակի վրա տեսնելու:
Էդ.Ա.