Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալավերդիում բացվել է հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոնը, որը հնարավորություն կընձեռի Ալավերդու ու հարակից բնակավայրերի բնակչությանը տեղում մատուցել որակյալ ծառայություններ:
Մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում են միավորվել Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը և Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ներկայում Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապևտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և տարափոխիկ բաժանմունքներով:
Բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար ներդրվել է 196 մլն դրամ:
Մասնաշենքը հագեցվել է բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում 188 մլն դրամի չափով:
Այնուհետև որոշվել է նույն ծրագրով տնտեսված միջոցների հաշվին հիմնանորոգել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածը: Բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են Թումանյանի տարածաշրջանում: Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ ներդրվել է 653 հազ. դրամ:
Բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ: «Այսուհետև բարձրորակ բժշական ծառայությունների համար ալավերդցին չի հասնի մայրաքաղաք»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նա վստահեցրել է, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այժմ նախարարության ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու, Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը: