|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երեկ հաստատել է իսլամական արմատականությունը վերացնելու դեմ ուղղված միջոցառումների ցանկը, այդ թվում` արգելվել է նամազը պետական հիմնարկներում. տեղեկացնում է akorda.kz-ը:
Ղազախստանի 16 մլն բնակչության 70 տոկոսը մահմեդականներ են: Երկրի իշխանությունները իսլամական ծայրահեղականության հետ բախվել են այս տարի. տարբեր շրջաններում պայթյունների շարքից եւ ոստիկանության հետ գրոհայինների բախումներից հետո երկրի նախագահը խորհրդարանին կոչ արեց ավելի խստացել օրենսդրությունը:
Իհարկե, Ղազախստանի գլխավոր մուֆթին դեմ է այդ միջոցառումներին եւ համարում է, որ հավատացյալների արձագանքը թշնամական կլինի: ԵԱՀԿ-ը եւ ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես քաննդատել են այդ նախաձեռնությունը: