կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 17:54
Հասարակություն

Գրին քարտ` 1200 հայաստանցիների

Գրին  քարտ` 1200 հայաստանցիների

Միացյալ Նահանգների կողմից անցկացվող ամենամյա «Գրին քարտ»  վիճակախաղում 2011-ին Հայաստանի մասնակիցներից շահել է 1200 մարդ։ Իսկ 2012 թվականի համար անցկացված վիճակախաղում շահել է ավելի քան 1000 հայաստանցի։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը՝  Բազմազանության արտոնագրի վիճակախաղի` 2013 թվականի խաղարկության մեկնարկին նվիրված այսօրվա մամուլի ասուլիսում։

 

Նման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջատար է համարվում։ Եթե 2011 թվականին Հայաստանից Գրին քարտ է շահել 1200 մարդ, ապա Վրաստանից` մոտ 700, իսկ Ադրբեջանից՝ 350 հոգի։ ՌԴ-ից վիճակախաղում շահել է 2400 մարդ։

 

2013-ի  «Գրին քարտ» խաղարկությունը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին, որը կշարունակվի մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 5-ը։ Յուրաքանչյուր տարի այս ծրագրի շրջանակում խաղարկվում է 55 հազար արտոնագիր։ ԱՄՆ հյուպատոսի խոսքով` խաղարկությունը կազմակերպվում է  ԱՄՆ ներգաղթի առավելապես ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիների համար։

 

Ռ. Ֆարքուհարի ներկայացմամբ` այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցելու վիճակախաղին։ Իսկ ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահականության սկզբունքով որոշում է հաղթողներին, որոնք էլ իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ։

 

Խաղարկությունում հաղթելուց հետո դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացումը` հաղթողները պետք է անցնեն նաեւ հարցազրույցի փուլը, որից հետո միայն կստանան այդքան սպասված Գրին քարտը: