կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 09:42
Հասարակություն

Այս տարի «Գրին քարտին» հայաստանցիների մասնակցությունը ռեկորդային է. «Հայկական ժամանակ»

Այս տարի «Գրին քարտին» հայաստանցիների մասնակցությունը ռեկորդային է. «Հայկական ժամանակ»

«Այսօր ավարտվում է ԱՍՆ–ում կեցության և աշխատանքի իրավունք ընձեռղ այսպես կոչված «Գրին քարտի» 2017 թվականի խաղարկության ժամկետը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 2-ին։ Հայաստանում ավանդաբար այս միջոցառումը ակտիվ է անցնում։

Հայաստանից այդ խաղարկության և մասնակիցների թվի մասին տեղեկությունները պարզ կլինեն առաջիկայում, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի հայաստանցիների մասնակցությունը թերևս ռեկորդային Է։ Մարդկանց համար խաղարկության հայտեր լրացնելու մեջ մասնագիտացած անձանց պնդմամբ այսպիսի ակտիվություն իրենք չեն արձանագրել երբեք։
Վերջիններիս ասելով, հայտերի լրացման «կոլեկտիվ հայտեր են» ներկայացվում պետական հիմնարկություններից ու գերատեսչություններից,  բանկերից, տարբեր  կազմակերպություններից։ Հայտնի է, որ անցած տարի անցկացված խաղարկությանը Հայաստանից մասնակցել Էր 56.5 հազար մարդ։ Դա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհից ստացվել  էր  ընդհանուր  առմամբ  մոտ 14 միլիոն հայտ։ Հաշվի առնելով աշխարհի բնակչության թիվը, հայաստանցիների մասնակցության «ակտիվությանը» այս խաղարկությանը մոտ 10 անգամ գերազանցում Է համաշխարհային միջին ցուցանիշը։ Այլ կերպ ասած, արտագաղթելու ցանկությունը Հայաստանցիների մոտ 10 անգամ ավելի մեծ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։