|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ստամբուլի (Կ.Պոլսի) Ֆաթիհ շրջանում հունիսի 14-ի ուշ երեկոյան անհայտ անձանց հետ վեճի ժամանակ դանակահարվել են Հայաստանի 3 քաղաքացիների: Այս մասին հայտնում է Habergundem-ը:
Դանակահարության արդյունքում տեղում մահացել է ՀՀ քաղաքացի` 36-ամյա Համբարձում Հարությունյանը:
Դանակահարվել են նաև Համբարձումյանի 11-ամյա որդին` Գառնիկն ու ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ 30-ամյա Մարտինը, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Մարտինը պնդել է, թե իրենց վրա հարձակվել է 3 հոգանոց մի խումբ, ովքեր դանակահարությունից հետո փախուստի են դիմել:
Դեպքի առնչությամբ քննություն է սկսել: