Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երկօրյա պետական այցը Հայաստան, նրա` թուրքական իշխանություններին հասցեագրած` պատմության հետ առերեսվելու կոչը, «Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը» արտահայտությունն ու առավել եւս առերեսման համար մինչեւ տարեվերջ վերջնաժամկետ նշանակելը հավասարակշռությունից հանեցին Անկարային:
Նրան նախ բուռն հակազդեցությամբ արձագանքեց արտգործնախարար Դավութօղլուն, թե գաղութատիրական անցյալ ունեցող Ֆրանսիայի նախագահը չի կարող դասեր տալ Թուրքիային` մանավանդ ցեղասպանության է ենթարկել 1,5 միլիոն ալժիրցիների, ապա Դավութօղլուին միացավ Եվրոմիության գործերով նախարար եւ գլխավոր բանախոս Բաղըշը: Ի դեպ, վերջիններս, որքան էլ «հակաթուրքական» ելույթների համար դատապարտելու լինեին Նիկոլա Սարկոզիին, այնուամենայնիվ, հարկ համարեցին ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահի ելույթները ուղղված էին ոչ այնքան Թուրքիային, որքան ֆրանսահայերին, քանի որ առաջիկա գարնանը նախագահական ընտրություններ են նշանակված երկրում: Մինչդեռ 400-հազարանոց համայնքի ձայնը Ֆրանսիայում չի կարող որեւէ շոշափելի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
Համենայն դեպս, հոկտեմբերի 10-ին նախագահ Սարկոզիի Հայաստան այցելությանը կայքէջում «Թուրքերն ինձ արդեն ատում են» վերնագրով անդրադարձել է նաեւ թուրքական NTV-ն: Անդրադարձը հենվում է ֆրանսական մամուլի հրապարակումների վրա, ըստ որոնց` խորհրդականներից ոմանք հանդգնում են զգուշացնել Նիկոլա Սարկոզիին. «Այդպես մի' արեք, զայրացնելու եք Անկարային», իսկ նա պատասխանում է. «Խնդիր չէ, թուրքերն ինձ արդեն ատում են»: