կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-20 00:03
Հասարակություն

Բացառիկ լուսանկարներ. թուրքերն արդեն կառուցել են Գանձակ-Քարվաճառ-Քաշաթաղ-Սիսիան-Նախիջևան մայրուղու մի հատվածը

Բացառիկ լուսանկարներ. թուրքերն արդեն կառուցել են Գանձակ-Քարվաճառ-Քաշաթաղ-Սիսիան-Նախիջևան մայրուղու մի հատվածը
Հայաստանի թյուրքական իշխանության կողմից առանց նախապայմանի Ադրբեջանին նվիրված Քաշաթաղի հյուսիս-արևմուտքում, Հակ գյուղից դեպի Սիսիան լեռնային ճանապարհը թշնամին արագ տեմպերով վերականգնել և վերածել է մայրուղու, շուտով նաև ասֆալտապատման աշխատանքները կավարտեն։
 
Այս ճանապարհը թուրքերը հենց այնպես չեն կառուցում, դա Գանձակ-Քարվաճառ-Քաշաթաղ-Սիսիան-Նախիջևան մայրուղին է լինելու իրենց համար։ Նախիջևանի հատվածում ճանապարը ինչպես նաև մաքսատուն-անցակետն ավարտել էին դեռևս 2019 թվականին, հիմա կառուցվում է Ծիծեռնաքարի լեռնանցքի անցակետը։
 
Արբանյակային նկարում երևում է հենց այդ հատվածը, իսկ կարմիրով նշել եմ Նոյեմբերի 16-17-ին մարտական գործողությունների արդյունքում թշնամուն անցած ՀՀ տարածքները։
 
Սասուն Դանիելյան