Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ը ծանր վիճակում է` ինչպես այն ծանրամարտիկը, որը պատվիրում է քաշ եւ չի կարողանում գոտկատեղից վերեւ բարձրացնել` գցում է սեփական ոտքերին: «Նույն վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը, որովհետեւ այդ բողոքավոր ընտրազանգվածի առջեւ պարտավորություն է ստանձնել ամեն գնով հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, բայց պարզվում է, որ ի վիճակի չէ այդ պարտավորությունը կատարել»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանում ՀԱԿ-ի մարտավարությունն ու սպասվելիք քայլերը` ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ, ի տարբերության ծանրամարտիկի, ով հնարավորություն ունի չորս անգամ մոտենալ իր կողմից պատվիրված քաշին, քաղաքական ուժը մեկ հնարավորություն ունի եւ, եթե այդ հնարավորությունը չի օգտագործում եւ պատվիրում է այնպիսի քաշ, որը չի կարողանում բարձրացնել, ապա այդ քաղաքական ուժի կորուստները լինում են չափազանց լուրջ եւ անդառնալի:
Պատասխանելով yerkir.am-ի հարցին` առաջիկայում ՀԱԿ-ը կձգտի վերսկսե՞լ ընդհատված երկխոսությունը, թե՞ կգնա ռադիկալ քայլերի, Հմայակ Հովհաննսիյանը պատասխանեց, որ ռադիկալ քայլերի գնալու անհրաժեշտ ներուժ, ինչպես ցույց տվեցին այս հանրահավաքները, ՀԱԿ-ն այսօր չունի. «Իսկ եթե ՀԱԿ-ը ստիպված է լինելու գնալ հերթական խորհրդարանական ընտրությունների, ապա տրամաբանական է, որ կփորձի վերսկսել երկխոսությունն իշխանության հետ, որովհետեւ այդ երկխոսությունն իրականում այն մեխանիզմն է, որի միջոցով ՀԱԿ-ը ձգտելու է պայմանավորվել իշխանությունների հետ եւ ապագա խորհրդարանի կազմում իր համար որոշակի տեղեր երաշխավորել»: