Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ներքաղաքական կայունության տարի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի բնութագրում տվեց 2010-ին ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: «Ընդհանուր առմամբ` տարին կյանքի ռիթմիկ ընթացքով տարի էր, եւ այդ ռիթմիկ սինուսոիդը որեւէ էական շեղում չի կրել»,- ավելացրեց պատգամավորը: Միակ բացասական երեւույթը երկրի ներքաղաքական կյանքում, ըստ Դավթյանի, այն է, որ ՀԱԿ-ը երկխոսության սեղանի շուրջ չի նստել, թեեւ նրա որոշ անդամներ, պատգամավորի խոսքով, այս կամ այն ձեւաչափով մասնակցել են ընդհանուր եզրեր գտնելու քննարկումներին:
Ընդ որում, Արտակ Դավթյանի համոզմամբ, ներքաղաքական գործընթացները առաջնայնություն կունենան պայմանվորված ոչ միայն առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, այլեւ առաջիկա ընտրություններով: «Ամենակարեւորը` տարին ե’ւ Հանրապետականի, ե’ւ կոալիցիայի համար ուղենշային է` ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նախագահի հնչեցրած ծրագրային ելույթի հետ կապված, որտեղ շեշտադրումների հետ մեկտեղ դրվեցին պահանջներ, որոնք բեկումնային են լինելու կատարման առումով»,- ասաց պատգամավորը: