|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ մեղադրված Լի Հարվի Օսվալդի դագաղը դեկտեմբերի 16-ի աճուրդում վաճառվեց 87 հազար 496 դոլարով, հայտնում է France-Presse գործակալությունը:
Աճուրդի ներկայացուցիչների խոսքով՝ լոտը մեծ հետաքրքրություն էր առաջացրել գնորդների շրջանում, եւ սպասվում էր, որ նրանք հիմնականում կներկայացնեն ամերիկյան պատմության թանգարանները:
Գնորդի անունը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հաջողակ գնորդը դեկտեմբերի 17-ին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Դագաղը 1981թ. Օսվալդի կնոջ պահանջով հանվեց հողից, որովհետեւ այրին չէր հավատում, որ այնտեղ ամուսնու աճյունն է: Այդուամենայնիվ, փորձաքննությունը ցույց տվեց, որ դագաղում Լի Հարվին է:
Էքսգումացիայից հետո նախագահին սպանողը վերաթաղվեց նոր դագաղում. հինը ժամանակի ընթացքում քայքայվել էր, այն դագաղը, որն այսօր վաճառվաց աճուրդում: