|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի կապակցությամբ Ազատության հրապարակից վրանները ժամանակավորապես հեռացնելու առաջարկի մերժումը ոչ միայն անբարոյականություն է, այլեւ ապացուցում է հանրահավաքներ կազմակերպողների նեղմտությունն ու մակերեսայնությունը: Նրանց սկզբունքայնությունն այնքան «խորն» է, որ իրենց թույլ են տալիս անգամ վախճանված արվեստագետների հոգեհանգիստը մերոնքականների ու ձերոնքականների պրիզմայով գնահատելու: Որքան պետք է ինքնամոռաց ու մոլեռանդ լինել՝ անգամ նման իրավիճակում քաղաքական ճղճիմ հաշվարկներին առաջնայնություն տալու համար:
Մյուս կողմից` ստացվում է, որ կարելի է սեփականաշնորհել հրապարակը: Ինչո՞ւ այնտեղ հավաքվածների հայացքները չկիսողները, դրանց հակադրվողները պետք է չկարողանան ընդունված կարգով հրաժեշտ տալ իրենց սիրելի արվեստագետին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է այդ հրապարակը վերածել կեցավայրի: Ինչո՞ւ նրանք պետք է ստիպված լինեն անցնել ընդամենը հրապարակում բացված ինչ-որ «հումանիտար միջանցքներով»: Արդյո՞ք այդ հանրահավաքի կազմակերպիչները կարող են երաշխավորել, որ նրանցից որեւէ մեկի նկատմամբ վիրավորական արտահայտություն չի հնչելու յուրային ֆանատիկոսների, առանձին հնարավոր անհավասարակշիռների կողմից: Եվ այդ դեպքում, արդյո՞ք, այդ ֆանատիկոսներին գործիք դարձրած նրանց առաջնորդները կրկին չեն փորձի զանազան հնարքներով խուսափել պատասխանատվությունից:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։