|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե ինչո՞ւ է նա այդքան անտարբեր Սեւանա լճի՝ օրեցօր վատթարացող վիճակի նկատմամբ: Վարչապետի փոխարեն հարցին պատասխանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հայտարարելով, թե Լարիսա Ալավերդյանի բարձրացրած հարցերը չեն համապատասխանում իրականությանը:
Պատասխանելով Սեւանի աղտոտվածության մասին հարցին՝ նախարարը ասաց. «Այսօրվա դրությամբ մաքրված է 1360 հեկտար տարածք: Ընդ որում` հիմնական աշխատանքները ծավալվել են ջրում: Այս տարի մաքրվել է 165 հեկտար և 20 հեկտար` պայմանագրային հիմունքներով»,- ասել է նախարարը:
Իսկ պատգամավորի դիտարկմանը, թե Սեւանում ո'չ ձուկ է մնացել, ո'չ էլ ձկնորսություն, նախարարը նշեց, թե այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել 1 մլն մանրաձուկ: