Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում 1988-1992 թթ. իրենց մշտական բնակավայրերից տարհանվեցին շուրջ կես միլիոն հայեր, որոնցից 360 հազարը բռնագաղթեցին Հայաստան: Արդյունքում` անկախության առաջին 15 տարիներին Հայաստանը «դատապարտված» էր գլխավորել հազար բնակչի հաշվով փախստականների ամենամեծ թիվ ունեցող երկրների ցուցակը:
Դեռեւս 2004թ. կառավարությունը հանձն առավ առավել կարիքավոր 3500 փախստական ընտանիքների մշտական կացարանով ապահովելու գործը: Այդ նպատակով, 2005-2009 թթ. պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ծախսվել է 3-5 մլն ԱՄՆ դոլար: Սակայն ո'չ 2010-ին, ո'չ էլ այս տարի հնարավոր չեղավ շարունակել ծրագրի իրագործումը, եւ ներկայումս 1175 ընտանիք սպասում է բաղձալի օրվան:
Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` նշելով, որ ծրագրի այս մասի արժեքը 45 մլն դոլար է:
Նրա խոսքերով` մայիսի 17-ին Հայաստանում անցկացվել է առավել կարիքավոր փախստականների բնակարանային հիմնահարցերին նվիրված համաժողով, որին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը:
Գ. Եգանյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում առանձին երկրների կառավարությունների հետ` նրանց միջոցներն այս կարեւորագույն ծրագրին ուղղելու նպատակով: