Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մարտի 1-ը տեղի ունեցավ, որովհետև հստակեցված չէին ո՛չ ոստիկանների և ո՛չ էլ հանրահավաքների կազմակերպիչների պատասխանատվության շրջանակները: Մարտյան դեպքերից ստացած դառը դասերը, «Հավաքների ազատության մասին» օրենքը պետք է լուծած լինեին այս հարցը, որպեսզի կողմերի գործողությունների իրավաչափությունը որոշելը որևէ խնդիր չհարուցեր:
Մինչդեռ ներկայումս ընթացող հանրահավաքի կազմակերպումը, դրա առնչությամբ ոստիկանության հայտարարությունը հուշում են, որ դրա մեխանիզմները չկան: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը: Արդյո՞ք դա իրավական, թե քաղաքական պատասխանատվություն է, եթե նկատի առնենք նրա անձեռնմխելիությունը: Արդյոք իրավունք ունե՞ր Կոնգրեսը հանրահավաքը նախաձեռնել այնպես, ինչպես տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին, կամ ինչպե՞ս պետք է ոստիկանությունը գործի ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ, եթե հենց սկզբից հայտարարում է, որ այն ապօրինի է:
Այս հարցերն առաջացան` դեռ շուրջօրյա հանրահավաքները չսկսված: Տպավորություն է, որ կողմերը կրկին գործում են՝ ելնելով օրենքի` սեփական հայեցողությամբ մեկնաբանություններից: Հիմա նրանք ողջախոհություն են ցուցաբերում: Սակայն, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, փոխադարձ մեղադրանքներից ու, ամենակարևորը, պատասխանատվության հերթական ճգնաժամից խուսափել չի լինելու: