կարևոր
1597 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-11 12:41
Իրավական

ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց․ դատարանի որոշումը կբողոքարկեն

ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։  Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կանխատեսելի էր․ «Իմ պաշտպանյալի՝ Անդրանիկ Չամիչյանի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ ապօրինի իր,  առարկա։  Մեր իրավապահները ժամ ժամի հեռանում են իրավաբանությունից, գուցե սա ֆրանսիական ժողովրդավարությո՞ւնն է, կարծեմ այնտեղից քաջալերանքի խոսքեր էին հնչում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝  հավելելով, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։