կարևոր
4873 դիտում, 19 ժամ առաջ - 2025-07-11 14:05
Քաղաքական

«Մեկ դաշնակի տանում եք, հազար դաշնակ գալիս է». Հոխիկյանը՝ ՀՅԴ-ի հանդեպ բռնաճնշումների մասին

«Մեկ դաշնակի տանում եք, հազար դաշնակ գալիս է». Հոխիկյանը՝ ՀՅԴ-ի հանդեպ բռնաճնշումների մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ օրերս թուրքական կառավարությունը Ստամբուլում մի ֆաշիստական պաստառ էր փակցրել. «մեկ Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է» գրությամբ' ակնարկելով Թուրքիայի նպատակները Հայաստանի հետ ապագայի առումով։

Դրան որպես պատասխան' հավանաբար տեղի հայերը պաստառի վրա գրել էին. «մեկ Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»' նույնպես ակնարկելով հայ ժողովրդի անկոտրում կամքը և թալեաթներին ոչնչացնող հայ հերոսներին։

Հիմա, երբ Էրդողանի ու Ալիևի հետ գործակցելով' Նիկոլ Փաշինյանը հրահանգում է Թալեաթի նման պղծել հայոց եկեղեցիները, բանտերը լցնել ազգային գործիչներով ու հատկապես վերսկսել Դաշնակցության նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի կալանավորումները, թերևս, արժի զգուշացնել Նիկոլին ու թուրքերին. «մեկ դաշնակի տանում եք, հազար դաշնակ գալիս է»»: