կարևոր
4450 դիտում, 19 ժամ առաջ - 2025-07-11 14:19
Հասարակություն

Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի անդամն ընդունվել է անվճար ասպիրանտուրա

Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի անդամն ընդունվել է անվճար ասպիրանտուրա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հրամանով անվճար առկա ասպիրանտուրա է ընդունվել Աստղիկ Հովեյանը:

Սա սովորական պայմաններում Yerkir.am-ի ուշադրությանը չէր արժանանա, եթե չլինեին մի քանի փաստեր: Ասպիրանտուրա ընդունված Ա. Հովեյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆդրեասյանի ձեռամբ ընգրկված է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ թե՛ Հովեյանը, թե՛ ռեկտոր Զաքոյանը ծնունդով Գավառից են, և միասին աշխատել են Գավառի պետական համալսարանում:

Հույս ունենանք, որ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննան կհետևի օրենսդրության պահանջներին և արդեն համալսարանի ասպիրանտին կհանի հոգաբարձուների խորհրդի կազմից:

Հ.գ. Զարմանալին այն է, որ ագրարային համալսարանի մագիստրատուրայի և ոչ մի շրջանավարտ չի ընդունվել «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, և այդ տեղը զբաղեցրել է համալսարանի հետ մինչ այս ոչ մի կապ չունեցող հոգաբարձուների խորհրդի անդամը: Գուցե սա վարակի՞չ դառնա նաև այլ բուհերի համար: Օրինակ, Սուրեն Պապիկյանն ընդունվի ԵՊՀ ասպիրանտուրան, կամ Ժաննա Շինարարը` մանկավարժական համալսարանի անվճար առկա ասիրանտուրա, և այսպես շարունակ: