կարևոր
4642 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-28 15:57
Քաղաքական

100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով

100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Կապիտուլյանտն ասում էր՝ եթե նշաձողը մի քիչ իջեցնենք,ապա կունենանք միջազգային կոնսոլիդացիա։

Նշաձողն իջեցրեց ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Եղա՞վ միջազգային կոնսոլիդացիա։

Եղավ,բայց Արցախի հայաթափման շուրջ։

Չհասկացանք ,որ չկար Արցախի հարց,կար Հայկական հարցի Արցախյան դրսեւորում։

Պետությունը քանդեցինք ու սարքեցինք համայնք ,իսկ հիմա սահուն կերպով գնում ենք դեպի ադրբեջանացում։

Եթե նախկինում մարդիկ հպարտանում էին Արցախյան հերոսամարտի մասնակից լինելու հանգամանքով,ապա հիմա սրանք նենց են անելու ,որ մարդիկ վախենան դրա մասին բարձրաձայնել՝ադդբեջանական բանտերից խուսափելու համար։

100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին։

Բուրբոնների նման ոչինչ չսովորեցինք ու ոչինչ էլ չմոռացանք…»։