|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի արտգործնախարարությունն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանի անունը, բնականաբար` Արցախ այցի համար: ԱԳՆ-ն դա համարում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք». տեղեկացնում է «Երկրամասը»:
Կալիֆոռնիայի Սենատի շրջակա միջավայրի հանձնախմբի նախագահ Ջոզեֆ Սիմիթյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի վերջին այցելել էր Ադրբեջան: Նրանց ընդունել էր նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանից սենատորը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի ղեկավարության հետ, եւ հետագայում իր այցն անվանել էր բեղուն ու կարեւոր:
Սենատորն ասել էր, որ հիացած է ԼՂՀ-ում տեսածով, Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներով, Ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությամբ: «Այդ գործընթացում շատ կարեւոր է, որ Ղարաբաղի ժողովրդի ձայնը լսելի լինի»,- ասել էր Սիմիթյանը:
Իր խոսքերով` մոտ 1 մլն մարդ ներկայացնող սենատորը խոստացել է Կալիֆոռնիայի իշխանություններին ու ժողովրդին ներկայացնել Արցախում լսածն ու տեսածը: